10:22 Ադրբեջանը ողջունել է միջբնորդների հայտարարությունը | |
|
«Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը ԼՂ հիմնախնդրի տևական կարգավորման մասին՝ շեշտը դնելով իրենց շահերից բխող կետերի վրա: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտնել է, որ իրենք ողջունում են բանակցային գործընթացի գործող ձևաչափն անփոփոխ թողնելու մասին կոչերը: Բացի այդ, ադրբեջանական կողմը փորձում է շրջանցել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի հարցը՝ առաջ քաշելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման հարցը: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, դա չի կարող քննարկման առարկա լինել՝ ի վնաս Ադրբեջանի տարածքային ամբողջականության: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի տարածաշրջանի երկու՝ ադրբեջանական և հայկական համայնքների կողմից: Ինչպես հայտնի է, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը չպետք է խախտի պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը»,-ասել է ԱԳՆ խոսնակը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |