14:15 Ադրբեջանում վերձաևակերպվել են և՛ քաղաքական, և՛ ռազմական նպատակները | |
|
Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի դեպ, էս երկու օր է, ինչ Արծրունի ասած Իլյուշի ու նրա կլոնների շեշտադրումներն ակնայտորեն փոխվել են: Դեռ հոկտեմբերի 2-ին Ալ Ջազիրային ասում էր փաստացի՝ Նիկոլի հետ ոչ մի բանակցություն: Դրանով սահմանում էր պատերազմի քաղաքական նպատակը՝ իշխանափոխություն Հայաստանում: Եվ երկրորդ՝ ռազմական նպատակը՝ ամբողջ Ղարաբաղի «ազատագրում»: Հոկտեմբերի 4-ից սկսած «Իլյուշը» փոխեց խոսքը: Հիմա ինքն ասում է, որ պատրաստ է բանակցել նաև Նիկոլի հետ, բայց, եթե հայերը դուրս բերեն զորքերը ազատագրված տարածքներից և այլ լյա-լյաներ: Իհարկե, պարզ է, որ նաև բլեֆ է, որովհետև, եթե զորքերը դուրս բերվեն, էլ մեր հետ բանակցելու իմաստն էլ կկորի: Ոչ միայն անձամ Ալիևը, այլև դատելով իրենց տված լուրերից, բոլոր պաշտոնյաները, նաև հոդվածագրերը՝ առիթ-անառիթ, ամեն բանից խոսելուց հետո, ավելացնում են, որ իրենք պատարստ են բանակցությունների, եթե Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը «օկուպացված տարածքներից»: Սա շատ կարևոր նրբություն է: Այսինքն՝ արդեն ոչ թե ադրբեջանական «քաջարի» բանակը պետք է «ազատագրի», այլ Հայաստանը պետք է «ազատի»: Այլ կերպ ասած՝ նորից մնացել են հայերի հույսին: Նշանակում է՝ վերձաևակերպվել են և քաղաքական և ռազմական նպատակները: Քաղաքական՝ այլևս խնդիր չի դրվում Հայաստանում «իշխանափոխության» և փաստորեն՝ հեղափոխության արդյունքների վերանայման: Ռազմական՝ այլևս չկա նախկին վստահությունը, որ սեփական ռազմական ջանքով հնարավոր է «օոկուպացված տարածքների» «ազատագրումը»: Այս ամենը գոնե այս փուլում: Իհարկե, սա դեռ շատ նախնական է, և չի նշանակում, որ Ադրբեջանը «կոտրվել է»: Բայց նշանակում է, որ արդեն փորձում է նահանջել մաքսիմալիստական, բացարձակ դիրքերից, խուսանավում է, և պարզունակ բլեֆ անում: Միաժամանակ իհարկե, շարունակվելու են նաև ռազմական փորձերը: Դրանց մեջ կլինեն նաև ուժեղ հարվածների փորձեր: Բայց այս պահին գոնե հարձակումներն արդեն ոչ թե ողջ ճակատով են, այլ առանձին ուղղություններով, ինչպես, կարծես թե վկայում են ճակատային «սվոդկաները»: Մեզ մնում է դիմանալ, ավելի ևս կենտրոնանալ, կողքից ստեղծվող ախմախ թեմաներին ուշադրություն չդարձնել ու հասկանալ՝ մեր բախտը վճռվում է միայն ու միայն համազգային միասնական ջանքով՝ ուղղված ռազմաճակատին: Դիմադրում ենք, պաշտպանվում ենք, պատրաստվում ենք հակահարվածի»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |