14:25
«Ադրբեջանի կողմից կա բանակցային գործընթացին պատրաստ լինելու իմիտացիա». Տիգրան Աբրահամյան

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Փետրվարի 10-16-ը ադրբեջանական կողմը այն խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց: Շփման գոտում առկա վիճակի և ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

-Պարոն Աբրահամյանմեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանն Արցախիուղղությամբարձակել է ավելի քան 1700 կրակոցԱյս հանգամանքի առկայությունըորքանո՞վ է տեսանելիդարձնում ԼՂ հակամարտության բանակցային գործընթացիհաջողության համարխաղաղության մթնոլորտի հաստատման հավանականությունը

-Անհրաժեշտ մթնոլորտի ապահովումը միայն կրակոցների ինտենսիվությամբ չէ պայմանավորված, կան մեծ թվով այլ գործոններ, որոնք առավել հստակ են դարձնում ընդհանուր պատկերը: Դրանք սկսվում են Ադրբեջանից հնչող հայտարարությունների ինտենսիվությունից, սրությունից, տրվող ուղերձներից՝ վերջացրած սպառազինության մեծածավալ գնումներով: Այս շարքը կարող է երկար շարունակվել:

-Եթե Ադրբեջանը հայկական կողմի հետ հանդիպումներում փորձում էդրականտրամադրվածություն ցույց տալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցումապա ինչո՞վեն պայմանավորված սահմանին նրանց կողմից անընդհատ կրակոցները

-Այդքան էլ էական չէ, թե ինչ մոտեցում կամ տրամադրվածություն են ի ցույց դնում Ադրբեջանի նախագահը կամ արտգործնախարարը Հայաստանի իրենց գործընկերների հետ հանդիպումներում, էականն արդյունքն է, որը չկա: Կա ընդամենը պարզ տեղեկատվական մանիպուլյացիաներ, գործընթացին պատրաստ լինելու իմիտացիա և ոչ ավելին:

-Չնայած կրակոցների թվինայնուամենայնիվ խոսվում է ադրբեջանական կողմիցորոշպասիվության մասինԱյս մասին խոսվում էր նաև ամռանըերբ նշվում էրորպատերազմիվերսկսման մեծ վտանգ կաԱրդյոք այդպիսի վտանգ կա՞ նաև այժմերբԱդրբեջանըդարձյալ նույն պասիվությունն է ցույց տալիս

-Ռազմական գործողությունների վերսկսման վտանգ և եղել է ապրիլի երկրորդ կեսից և ամառվա ընթացքում: Իսկ ո՞վ է ասում, որ գարնան վերջին կամ ամառվա ամիսներին պասիվություն է եղել: Ավելին՝ բացի զրահատեխնիկայի, հրետանու կուտակումներից, հակառակորդը առաջին գիծ էր դուրս բերել նաև ուժային տարբեր կառույցների հատուկ նշանակության ստորաբաժանումներին: Ակտիվություն կամ պասիվություն ասվածը միայն սահմանին կրակոցների առկայությամբ չէ պայմանավորված: Ակտիվություն ասվածն իր մեջ ենթադրում է զորքերի ակտիվ տեղաշարժ, կուտակումներ, ինժեներական աշխատանքներ, տարբեր խմբերի՝ հատկապես հատուկ նշանակության ստորաբաժանումների ներկայություն առաջնագծում: Էլ չեմ ասում, որ ակտիվություն ասվածը նաև ենթադրում է քաղաքական հայտարարություններ, քարոզչություն, տեղեկատվական ապահովում և այլն:

-Ադրբեջանի նախագահն ու պաշտպանության նախարարը աչքի են ընկնում նաևագրեսիվհռետորաբանությամբԱյս պայմաններում որքանո՞վ է իրատեսականկանխատեսելորբանակցային գործընթացում դրական տեղաշարժ կարձանագրվի:

Ի՞նչ դրական տեղաշարժի մասին է խոսքը, եթե բանակցություն ասվածն առհասարակ բացակայում է: Ադրբեջանի այս պահվածքն արդեն իսկ ձախողման առաջ է կանգնեցնում բանակցությունների վերսկսման հնարավորությունը: Ադրբեջանը բաց տեքստով հայտարարում է, որ այս տարիներին միլիարդներ է ծախսել իր բանակը ուժեղացնելու և տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, որովհետև ժամանակակից աշխարհում հարցերը լուծվում են ոչ թե ճշմարտության, այլ ուժի տեսանկյունից: Չկան բանակցություններ, և Ադրբեջանն էլ այս ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում, որովհետև իր համար արդեն որոշել է, որ իր համար լուծման արդյունավետ ճանապարհը ուժի կիրառմամբ անելն է: Մնացած «գեղարվեստական մանրապատումները» իր որոշումը հիմնավորելու փաթեթավորումն են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Категория: Հարցազրույց | Просмотров: 530 | Добавил: vakhtangmmargaryan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0