11:15
Ադրբեջանի բնակավայրերում ռազմական թիրախների ուղղությամբ կրակը բարոյալքում է թշնամու թիկունքը. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Թիկունքում խուճապը սարսափելի բան է։ Որքան էլ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան փորձի թաքցնել իրականությունը, սակայն Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման այն բնակավայրերում, որոնց ռազմական նշանակության թիրախներում հանգրվանում են մեր հրթիռները, ստեղծվում է նկատելի խուճապ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմաճակատի երկայնքով մեկ համեմատաբար ուշ նստակեցության անցած ադրբեջանական բնակչությունը շարժունակության հետ կապված առարկայորեն ավելի պակաս խնդիրներ ունի, խուճապն իր հերթին հանգեցնում է բնակավայրերից զանգվածային անկանոն ելքի և խուճապային տրամադրությունների ավելի մեծ ընդգրկման։

Ուստի պետք է նկատի ունենալ, որ բնակավայրերում վերոնշյալ թիրախների ուղղությամբ կրակը, ոչ միայն զուտ ռազմական նշանակություն ունի, այլ նաև զգալի չափով բարոյալքում է թշնամու թիկունքը»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 201 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Վարդան Ոսկանյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0