16:00 Ադրբեջանցիները «լռվել են». Լապշին | |
|
Եվ այսպես, ի՞նչ մենք ունենք Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծված արյունալի պատերազմի 30-րդ օրը։ Ադրբեջանը տալով մոտ 7 հազար սպանված, զրկվելով տանկերի ու զրահատեխնիկայի 80 տոկոսից, ավիացիայի 90 տոկոսից, և բոլոր իր անօդաչու սարքերի մոտ 60 տոկոսից, այդպես էլ չի կարողացել գրավել 120 հազար բնակչություն ունեցող հանրապետությունը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը: Նա, մասնավորապես, նշել է. «Բաց աղբյուրներից այսօր արդեն ակնհայտ է, որ ադրբեջանական զորքերը կարողացել են ներթափանցել Լեռնային Ղարաբաղի խորքը միայն հարավում, Արաքսի հովտի շրջանում: Այնտեղ տեղանքը հարթավայրային է, որտեղ Ադրբեջանը կարողացել է ամբողջովին օգտագործել կենդանի ուժի և տեխնիկայի 4 անգամ ավել լինելու իր առավելությունը: Ինչպես ևս ենթադրվում էր, դրանով ամեն ինչ կանգ է առել, քանի որ լեռներում, որտեղ չեն կարող գործել տանկերը, սահմանափակ է հրետանին և քիչ արդյունավետ են ԱԹՍ-ները, ադրբեջանցիները «լռվել են»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |