21:30
Ադիկտիվ վարք

Ադիկտիվ վարք (անգլ․ addiction-կախվածություն)՝ դևիանտ (շեղվով) վարքի տեսակ, որը դրսևորվում է սեփական հոգեկան վիճակը փոխելու միջոցով իրականությունից կտրվելով։

Այդ մեխանիզմը կյանքի է կոչվում որոշակի միջոցների (թմրանյութ, արգելված դեղամիջոցներ) օգտագործման արդյունքում կամ գործունեության որևէ տեսակի հետևանքով, օրինակ՝ խաղամոլություն, օնիոմանիա (առանց անհրաժետության որևէ բան գնելու անհագ ցանկություն), շատակերություն և այլն։ Նման ակտիվության ապակառուցողական բնույթը բնութագրվում է օրգանիզմի վրա վնասակար ազդեցությամբ և ապասոցիալականացմամբ։

Ադիկտիվ վարքի տարբերակող առանձնահատկություն է համարվում այն, որ անձը ունակ չէ ինքնուրույն հաղթահարել իր կախվածությունները։

Այցելուի հետ աշխատանքի ընթացքում մասնագետը առանձնացնում է ադիկտիվ վարքի առաջնային պատճառները, որից հետո ընտրում է ամենահարմար թերապևտիկ միջոցը և աշխատում դրանով։ Որպես կանոն, ադիկտիվ վարքի շտկման համար ձևավորվում են փոխօգնության խմբեր, որտեղ հավաքվում են նման կախվածություններից տառապող անձիք, կիսվում են իրենց փորձով և հաղթահարում են այդ փուլը միասին։

Աղբյուրը՝ hogebanutyun.am

Категория: Հոգեբանական | Просмотров: 1716 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: հոգեբանություն | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0