14:54
Ա․ Թորոսյան․ «Երեխաները ցանկալի պետք է լինեն՝ անկախ սեռից»

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների թիվը կրճատվում է։

«Երեխաները ցանկալի պետք է լինեն՝ անկախ սեռից։

Լավ լուրեր ունենք։ Մեր երկրում քչանում են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները՝ աստիճանաբար մոտենալով բնական թվերին։ Բնականում, առանց միջամտությունների, 100 աղջիկ երեխայի հաշվով ծնվում է 105 տղա երեխա։

Նախնական տվյալներով 2018թ․ մեր մոտ այդ թիվը կազմել է 108.5 տղա, 100 աղջկա հաշվով։ 2008-2012 թվականներին ծնվածների մեջ աղջիկ-տղա միջին հարաբերակցությունը կազմել է 100/115, 2014-ին 100/11.4, 2015-ին` 100/112.7, 2016-ին` 100/111.9, 2017-ին` 100/109.8»:

Категория: Տեսանկյուն | Просмотров: 510 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: հղիության ընդհատում | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0