23:45
50 ամենաինովացիոն ընկերությունները` ըստ Fast Company-ի

Fast Company ամսագիրը հրապարակել է 2019 թվականի աշխարհի 50 ամենանորարար ընկերությունների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է չինական Meituan Dianping ծառայությունը՝ նախատեսված ռեստորաններ փնտրելու, սնունդ պատվիրելու և հյուրանոցներում ամրագրումներ կատարելու համար:

Հատկանշական է, որ նախորդ տարվա առաջատար Apple ընկերությունն այս տարի չի հայտնվել անգամ առաջատար տասնյակում՝ զբաղեցնելով 17-րդ հորիզոնականը:

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Grab առցանց տաքսի ծառայությունը, որը գործում է Հարավարևելյան Ասիայի տարածքում, իսկ երրորդում՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիան: Առաջատար տասնյակում են հայտնվել նաև Walt Disney-ը, Stitch Fix-ը, Sweetgreen-ը, Apeel Sciences-ը, Square-ը, Oatly-ն և Twitch-ը:

Նախորդ տարի Apple-ն առաջին հորիզոնականն էր զբաղեցրել: Պարբերականի հաղորդմամբ՝ այն ժամանակ ընկերությունը լուրջ առաջընթաց է գրանցել՝ թողարկելով AirPods անլար ականջակալները, Apple Watch Series 3 ժամացույցը,  ARKit հավելյալ իրականության համակարգն ու iPhone X-ը:

Категория: Innovation | Просмотров: 954 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0