20:30 3 գորտ գերանին (առակ) | |
|
Խոսքը, ցանկությունը և անգամ որոշումը դեռ բավարար չեն կյանքը փոխելու համար: Դրա համար նախևառաջ անհրաժեշտ են գործողություններ... Մի անգամ ուսուցիչը հարցրեց աշակերտներին. - Գերանին նստած էին երեք գորտ, նրանցից մեկը որոշեց թռնել ջուրը: Քանի՞ գորտ մնաց գերանին: - Երե՞ք,- անվստահ պատասխանեց աշակերտներից մեկը: - Իհարկե, երեք գորտ,- ժպտաց ուսուցիչը,- որովհետև գորտը միայն որոշեց թռնել, բայց նա դրա համար ոչինչ չձեռնարկեց: Երբեք մի շփոթեք գործը ընդունված որոշման հետ: Երբեմն ձեզ թվում է, թե դուք արդեն թռել եք, բայց իրականում դուք նախկինի պես նստած եք գերանին՝ շրջապատված նույնպիսի մարդկանցով, ովքեր ոչինչ չեն անում բացի խոսելուց:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |