19:10 34 տարեկանում մահացել է «Power Trip» խմբի առաջնորդը | |
|
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 34 տարեկանում մահացել է ամերիկյան «Power Trip» թրեշ-մեթալ խմբի առաջնորդ Ռայլի Գեյլը։ Այս մասին հաղորդվում է խմբի Twitter-ի էջում։ Մահվան պատճառը չի նշվում։ Ավելի ուշ կհաղորդվի հուղարկավորության ժամանակի ու վայրի մասին։ Գեյլը «Power Trip» խումբը հիմնել է 2008թ.-ին Հյուսիսային Տեխասի համալսարանում սովորելու ընթացքում։ Խումբը թողարկել է երկու սկավառակ՝ «Manifest Decimation»-ը և «Nightmare Logic»-ը։ Վերջինը Գեյլն անվանել է արձագանք մարդկանց շրջանում բարիքների անհասավար բաշխմանը։ Դրանում նա արտահայտել է իր կարծիքը «մեգահարուստների դեմ բողոքի» վերաբերյալ։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |