20:45 2020-ին Կաննի կինոփառատոնը վերջնականապես չեղարկվել է | |
|
Կաննի կինոփառատոնը 2020թ.-ին տեղի չի ունենա, Variety-ին հայտնել է կազմակերպչական կոմիտեի ներկայացուցիչը։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով արտակարգ դրության ռեժիմը Ֆրանսիայում երկարացրել են նվազագույնը մինչև հուլիսի 10-ը։ Այդ պատճառով պարբերականի զրուցակցի խոսքով՝ նույնիսկ աշնանը փառատոնն անցկացնելը չափազանց բարդ կլինի։ Կազմակերպիչներն ի սկզբանե հրաժարվել են Կաննի կինոփառատոնը վիրտուալ անցկացնել։ Ընդ որում, մրցույթի համար ընտրված ֆիլմերը կցուցադրվեն այլ փառատոնների ընթացքում, այդ թվում Վենետիկում։ Կինոժապավենների ցանկը կհրապարակվի հունիսի կսզբին, գրում է Meduza-ն։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով ի սկզբանե ծրագրված օրերից (մայիսի 12-23) Կաննի կինոփառատոնի հետաձգման մասին հայտնի է դարձել դեռ մարտ ամսին։ Այդ ժամանակ կազմակերպիչները ծրագրում էին այն սովորական ձեւաչափով անցկացնել արդեն հունիսի վերջին։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |