10:30 1998 թ. այս օրը վճռվեց Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը | |
|
1998թ. հունվարի 7-8-ին կայացավ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը (օրակարգում՝ «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղիները»), որտեղ էլ, ըստ էության, վճռվեց Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Նիստին մասնակցել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Հարությունյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Արկադի Ղուկասյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Օլեգ Եսայանը, Սամվել Բաբայանը, Արա Սահակյանը, Կարապետ Ռուբինյանը, Տեր-Հուսիկ Լազարյանը, Վարդան Օսկանյանը, Շահեն Կարամանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը, Բագրատ Ասատրյանը։ Փետրվարի 3-ին, հայտնի ուժերի ճնշման արդյունքում, Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |