20:30 11 խորհուրդ տանն ավելի արդյունավետ աշխատելու համար | |
|
Տանն աշխատելու առաջին իսկ պահին կարող է պարզվել, որ հենց ինքը՝ տունը, նպատակադրված փորձում է մեզ շեղել աշխատանքից իր հեռուստացույցով, հարմարավետությամբ, սառնարանով և այլ գայթակղիչ այլընտրանքներով: Ստացվում է, որ մենք խնայում ենք գրասենյակ հասնելու ճանապարհին ծախսվող ժամանակը, սակայն, չգիտես թե ինչու, ավելի քիչ գործեր ենք հասցնում: Ուրեմն, եկեք հասկանանք, թե ինչպես արդյունավետ աշխատել տան պայմաններում: Աշխատե՛ք պատշաճ տեսքով Տնային աշխատանքը հարմար է այնքանով, որ կարելի է նույնիսկ անկողնում, առանց հագնվելու աշխատել: Բայց, ո՛չ, չի կարելի: Սա դեպի անարդյունավետություն տանող ամենակարճ ուղին է: Արթնացեք, լվացվեք, մի թեթև մարզվեք, նախաճաշեք և սուրճ խմեք մինչև աշխատանքային օրվա սկիզբը: Աղջիկներ, անհավանական է, սակայն make-up-ն էլ է շատ նպաստում աշխատանքին տրամադրվելուն։ Ստեղծե՛ք առանձնացված աշխատավայր Ձեր աշխատավայրը չի կարող լինել բազմոցը, անկողինը կամ պարկ-բազկաթոռը: Նստեք հարմարավետ աթոռին, սեղանի դիմաց, սեղանից հեռացրեք ավելորդ առարկաները (ի դեպ, տաք ըմպելիքով բաժակը չի դասվում ավելորդ առարկաների դասին), եթե անհրաժեշտ է, երկարացման լարով մոտեցրեք հոսանքի աղբյուրը և աշխատեք: Խի՛ստ եղեք Տան պայմաններում դուք եք ձեր HR-ը: Խստորեն պահպանեք աշխատանքային գրաֆիկը, անձնական ոչնչով մի զբաղվեք այդ ժամերին: Մի շեղվեք տնային գործերի վրա: Գիտակցե՛ք, որ այս պահին դուք ոչ թե տանն եք, այլ տնային աշխատավայրում: Բացատրե՛ք իրադրությունն ընտանիքի անդամներին Տան անդամները, բնականաբար, կփորձեն շեղել խնդրանքներով, համատեղ թեյախմության հրավերներով, բարեկամների մասին մանրամասներ պատմելով և այլ հնարքներով: Բացատրե՛ք, որ դուք վարձատրվում եք հենց աշխատանքային ժամերին աշխատելու համար, և անարդյունավետությունը, անկախ վայրից, կարող է ձեզ զրկել աշխատանքից: Իսկ այ ճանապահի և տեղափոխությունների վրա խնայած ժամանակը կարող եք շռայլորեն նվիրել ձեր մտերիմներին: Ճի՛շտ սնվեք Պետք չէ տարվել աշխատանքով և մոռանալ սնվելու մասին: Սխալ է նաև մյուս ծայրահեղության մեջ ընկնելը և անընդհատ ինչ-որ բան ուտելը: Նախաճաշեք մինչ աշխատանքի սկիզբը: Ընդմիջմանը lunch արեք, իսկ աշխատանքից հետո՝ ընթրեք: Իհարկե, երբեմն առանց 1-2 քաղցրավենիքի արդյունավետությունը խիստ ընկնում է, այնպես որ վերջիններին պետք է ներողամտորեն մոտենալ: Ակտի՛վ եղեք Ֆիզիկական ակտիվությունը խիստ կարևոր է, եթե չեք ուզում մեկ ամիս տնային աշխատանքից հետո հայելու մեջ տեսնել ձեր ավելի մեծ մասշտաբներով կրկնօրինակին: Առավոտյան վազեք, հաճախ քայլեք, մարզվեք, և առհասարակ շարժվեք: Մրցակցե՛ք Ու՞մ հետ մրցակցել տանը: Աշխատանքի, կոլեգաների, ինքներդ ձեզ, մտացածին հերոսի հետ… Տարբերակները կարող են շատ լինել, սակայն համեմատությունն էլ կրկնապատկում է աճը: Մոտիվացվե՛ք Մտքի մեջ միշտ ունեցեք ձեր կյանքի առջև դրված կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակները: Աշխատեք հաճույքով, միշտ նոր բան սովորեք: Ի դեպ, սովորելու մասին… Սովորեք աշխատաժամանակից դուրս Դուք վճարվում եք աշխատելու համար: Իսկ անձնական ժամանակից պետք է հատկացնել նաև մասնագիտական աճին, նոր հմտություններ սովորելուն և կրթվելուն: Եկեք համաձայնենք, որ աշխատանքի ժամանակ թեկուզ մասնագիտական հոդվածներ կարդալը, Youtube միացնելը կամ գիրք լսելը կորզում է մեր ուշադրությունն ու ժամանակը և մեզ դարձնում անարդյունավետ և ոչ մրցունակ աշխատակից: Ասեք «ոչ» հետաքրքրասիրության «պատուհաններին» Որո՞նք են այդ պատուհանիկները: Դե իհարկե, հեռուստացույցը, ինտերնետն իր սոցցանցերով, նորություններով և հոլովակներով: Մի բացեք դրանք, և նույնիսկ մի թողեք կիսաբաց։ Պատուհանների հերթն էլ կգա՝ ձեր ազատ ժամերին: Ստեղծե՛ք աղմուկի ալտերնատիվ աղբյուր Մեղմ ֆոնային երաժշտությունը կխլացնի մյուս շեղող ձայները և կօգնի կենտրոնանալ աշխատանքի վրա: Տարբեր մարդկանց համար կարող է տարբեր երաժշտություն լինել նախընտրելի, սակայն ապացուցված է, որ գործիքային lounge երաժշտությունն ամենաշատն է նպաստում կենտրոնանալուն: Աղբյուրը՝ internest.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |